Այսօր՝ երեկոյան ժամը 19:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է հավաք, որին, ՀԺ-ի տեղեկություններով, մասնակցելու են նախարարները, մարզպետները, պատգամավորները: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ հարցեր են քննարկվելու, պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են գործադիրի աշխատանքը, գործադիր-օրենսդիր մարմինների համագործակցության նոր հնարավորությունները: Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է որոշ պատգամավորների մանդատներից հրաժարում, որից հետո նրանք աշխատանքի կանցնեն գործադիրում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպմանը մասնակցում են ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր մարմնի ներկայացուցիչները։ Մասնակցում են մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ, նաեւ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչ հարցեր են քննարկվելու, մասնակիցներից որեւէ մեկը չտեղեկացրեց: ԱԺ նախագահ Արարրատ Միրզոյանը լրագրողներին հայտնեց, որ ընթացիկ հանդիպում է եւ ընթացիկ քննարկում է լինելու։

Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են գործադիրի աշխատանքը, գործադիր-օրենսդիր մարմինների համագործակցության նոր հնարավորությունները: Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ պատգամավորր Արմեն Փամբուխչյանը նաեւ մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց, նաեւ՝ առաջիկայում նախատեսվում է որոշ պատգամավորների մանդատներից հրաժարում, որից հետո նրանք աշխատանքի կանցնեն գործադիրում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •