Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր չի համարում ղարաբաղյան կարգավորման հարցով եռակողմ հանդիպումն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վեհաժողովի մասին։ Բանակցությունների համար պետք է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ», – ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել ի վնաս իրենց ազգային շահերի։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •