Adrbejan

Այսօր օրվա  ընթացքում շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավական փոփոխված մարտավարությամբ իրականացված գրոհները, ռազմական գործողությունները տարբեր հատվածներում։

Հիմնական կիզակետը էլի եղել են Հյուսիսն ու Հարավը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակվողական տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ, մասնավորապես, 130 մահացած զինծառայողներ, մոտ 200 վիրավորներ։ Հայկական Զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, երեք ծանր հրանետային համակարգ, որը հայտնի է ՏՕՍ անվամբ, մեկ Սմերչ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Այս պահին էլ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ։ Ըստ Հովհաննիսյանի՝ հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, մեր Զինված ուժերը պատասխանում են իրենց, ոչ թե զուտ պաշտպանվում են։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •