Մարտունիում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորվել է նաև Արմենիա հեռուստաընկերության օպերատորը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: 

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Տեղեկատվական կենտրոնից էլ հավելում են, որ վիրավրը Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանն է: Խմբում եղել են այլ լրագրողներ:

ՀՀ Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնում է, որ Մարտունիում 4-րդ լրագրողն ունենք վիրավոր, 24news.am կայքի լրագրողը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով՝ երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի:

Րոպեներ անց տեղեկություն հրապարակվեց նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանի վիրավորվելու մասին:

Հավելենք, որ Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին էլ է ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել, հասցրել է թաքմվել ռմբապաստարանում:

Քիչ անց հայտնի դարձավ, որ «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը եւ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։ Նրանց շրջանում տուժածներ չկան:

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային:

Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Նա նշում է, որ զոհեր չկան:

Հավելենք, որ Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին էլ է ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել, հասցրել է թաքմվել ռմբապաստարանում:

Քիչ անց հայտնի դարձավ, որ  «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը եւ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։ Նրանց շրջանում տուժածներ չկան:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •