Adrbejan

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեժմեթին Սադիխովը ՊՀՎ գործակալ է հայտարարվել, հաղորդում է Wargonzo հարթակը՝ վկայակոչելով Ստամբուլի իր աղբյուրները:

«Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հայտարարվել է ՊՀվ գործակալ: Ստամբուլից Wargonzo- ի աղբյուրները հայտնում են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեժմեթին Սադիխովին: Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է: Սադիխովը, ծագումով Դերբենտից, իր հայրենիքում ազգային հերոս է համարվում: Սադիխովի մայրը հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը չի խոսել իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսել է զբաղվել նրանով: Մեկ ամիս առաջ Սադիխովը կոնֆլիկտ է ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ է արտահայտվել Ադրբեջանի իշխանությունների դեմ. «Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նու՞յնպես տանք», – ասել է նա հանդիպմանը:

Ռուսաստանում Սադիխովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարողանում կապ հաստատել նրա հետ», – Telegram- ում նշում են Wargonzo նախագծի հեղինակները:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •