Հակառակորդի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ բնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների՝ ընդհանուր առմամբ կարող ենք օպերատիվ իրավիճակը գնահատել հարաբերականորեն հանգիստ»,-նշեց նա:

Վահրամ Պողոսյանը ընդգծեց, սակայն, որ սա չի նշանակում, որ  պատերազմը ավարտվել է, այն շարունակվում է:

Պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Լրագրողներին այս տեղեկությունը հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Միայն մի ուղղությամբ 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը մեր հետախուզական տվյալներով լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում»,-նշեց նա:

Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ  հավանաբար ականատես կդառնանք  այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային: «Այս փաստերը մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողությունները օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»:

ԱՀ նախագահի խոսնակը նկատեց ՝ նման քաղաքականություն է վարվել նաև արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Հայաստանի կազմում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •