erexa

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, Իվանյանի (Խոջալու) հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Արկը ծակել է տանիքը, առաստաղն ու հատակը, բայց չի պայթել։ Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, Sputnik Արմենիայի հաղորդմամբ, այդ պահին սենյակում քնած հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան միայն հրաշքով են փրկվել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ է եկել արցախցի Արթուրը:

Նորածնի մայրը, ճիշտ է, այս պահին Հայաստանում է, սակայն հայրը ռազմաճակատում է, մասնակցում է մարտերին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, որը ծնվել է Արցախից դուրս:

Նրա մայրը մամուլի քարտուղարին ասել է, թե փոքրիկի քույրն անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքը հուսով է, որ շատ արագ վերադառնալու են տուն` հայրենի Արցախ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •