Պաշտպանության բանակի հրամանատարական կետումքիչ առաջ բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչմանն է արժանացել լեգենդար հրամանատարներից մեկը՝ Կարեն Ջալավյանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը կոչումը շնորհել է հատուկ արարողակարգով՝ ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող զինվորականներին:

Նման որոշում է կայացվել հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Արցախի նախագահը ռադիոկապի միջոցով հետևյալ ուղերձն է հղել.

«ԱՀ ՊԲ բանակի սիրելի հերոսական զինվորներին, սպաներին, գեներալներին.

Արդեն մի քանի օր է թշնամին լայնածավալ մարտական գործողություններ  է իրականացնում սահմանի երկայնքով: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոսական ժամկետային ծառայողներին, նրանց հրամանատարներին, կամավորականներին:

Մենք ժամանակ դեռ ունենալու ենք գնահաըելու բոլոր սխրանքը: Բայց այսօր մենք ականատես  ենք եղել լեգենդար Եղնիկների հերոսական մարտական գործողություններին, որի արդյունքում ոչ միայն գրավվել են անհրաժեշտ ստրատեգիական  բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել ենք պատճառել բավականին մեծ կորուստներ:

Ոչ միայն այսօր, այլև վերջին մի քանի օրերին: Եվ այդ առումով,  այս պահին տեսնելով րոպեներ առաջ կատարված սխրանը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասի Ջալավյանին շնորհել «Արցախի հերոս» կոչումը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր սպաներին ու զինվորներին, այս պարգևը բոլորինն է,  բայց ես չէի կարող սպասել, տեսնելով այն, ինչը կատարվել է այսօր»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •