Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ես խստորեն դատապարտում եմ Իսրայելին Ադրբեջանին զենք մատակարարելու համար՝ անկառավարելի դիկտատուրային, որը օգտագործում է այդ զենքը Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ։ Բայց, հանուն արդարության, Իսրայելը ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ԱՊՀ-ի անդամ է։ Հայաստանի հետ ոչ մի միության մեջ չէ և, առհասարակ, հարաբերությունները Հայաստանի հետ խորը սառեցված վիճակում են։

Բայց ինչպե՞ս վարվել Բելառուսի հետ։ Նա Հայաստանի գործընկերն է թե ԱՊՀ-ում, թե ՀԱՊԿ-ում։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ նա 2017 թ-ին ինձ ստորաբար հանձնեց Ադրբեջանին Ղարաբաղ կատարած զբոսաշրջային այցելությանս համար, նա դեռ հենց այսօր զենքով ինքնաթիռներ է ուղարկում Բաքու։

Բելառուսից նկատվել է ռազմական բեռնատար ИЛ-76 օդանավը, որը Վրաստանի վրայով թռել է Ադրբեջան։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։ Արդյոք դա պայմանավորված է այս հանգամանքի հետ։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •