anodachu

Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝  մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու», – գրել է նա։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ընթանում է  չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը, այնուհետ հայտնեց, որ չորրորդը եւս ոչնչացված է:

ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •