Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր գովազդային վահանակներին սոցիալական հոլովակներ են պտտվում:

Մոտ 15 վրկ տեւողությամբ քարոզչական հոլովակներն առաջնագծի ամբողջ երկայնքով տեղի ունեցող մարտերին մասնակից զինվորների եւ կամավորների մասին տեսանյութեր ու լուսանկարներ են:

Պտտվող հոլովակները ցուցադրում են նաեւ Հայոց բանակի զինական փառքը, մեր հերոսների կամքը եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ռազմական ու քաղաքական ղեկավարների գործողությունները:

Տեսանյութերը՝ Հովսեփ Կուբատյանի էջից

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •