Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում  ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝  «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», – ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի արձագանքը հատկանշական է նրանով, որ երեք նախագահների կոչն ուղղված էր հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն առաջինն արձագանքում է Թուրքիան՝ նախագահի մակարդակով:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •