Վրաստանում բնակվող հայերն այսօր խաղաղ երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում:

Ցուցարարների ձեռքին եղել է Վրաստանի և Հայաստանի դրոշները, ինչպես նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խաչված պատկերով պաստառներ: Նրանք դատապարտել են Սահակաշվիլիին՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է» հայտարարության համար:

Ակցիայի մասնակիցները Աղմաշենեբելի պողոտայով շարժվել են դեպի «Մտավարի Արխի» հեռուստաընկերության գրասենյակ: Վանկարկելով «ամոթ»՝ նրանք հայտարարել են, որ հեռուստաալիքը ոչ օբյեկտիվ է լուսաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունները և «ադրբեջանա-թուրքական քարոզչություն» է տարածում:

Երթի վերջին կետը եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է ակցիայի մանակիցներին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •