ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր եղել է Ստեփանակերտի ապաստարաններց մեկում, հանդիպել այնտեղ ապաստանած երեխաների հետ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարն ու հրապարակել երեխաներից մեկի ձեռքով նկարված իր նկարը:

«Այսօր Ստեփանակերտի ապաստարաններից մեկում Տիգրանից նվեր ստացա այս նկարը: Ասաց` քեզ եմ նկարել:

Թշնամու արկերից ու հրթիռներից պատսպարված այս երեխաների աչքերի փայլը թույլ չի տա կասկածի տակ դնել անկախ և երջանիկ երկրում ապրելու հաստատակամությունը»,- գրել է նախարարը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •