ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ «Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշեց Խաչատրյանը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •