Makron France

Էմանուել Մակրոնն ուղիղ եթերում խոսել է Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողների մասին։

Նա նշել է, որ Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում:

Վերջին օրերին միջազգային մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •