Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ առնվազն 3 սիրիացի ընդդիմադիր է սպանվել, գրում է բրիտանական The Guardian-ը։

Գարդիանի աղբյուրները սիրիական Իդլիբում հայտնել են, որ այս շաբաթ հրամանատարները և միջնորդներն առաջարկել են աշխատանք Ադրբեջանում, որը ներառում է նավթագազային ու ռազմական ենթակառուցվածքների հսկողությունը։ Պայմանագրերը նախատեսված են 3-6 ամիս ժամկետով, ամսական 700-1000 ֆունտ աշխատավարձով։

Սպանվածներից մեկի անունը Մուհամեդ Շաալան է Աթարիբ քաղաքից։ Այս մասին Գարդիանի հայտնել է նրա բարեկամ Օմար Աբդոն։ Շաալանն Ադրբեջան է մեկնել սեպտեմբերի 20-ին։ Մյուս սպանվածների անուններն են Հուսեյն Տահլա Այն Ջարա գյուղից և Սադամ Ազիզ Ազքար ալ-Քարիմից։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են ևս 3 հոգու մասին, որոնք սպանվել են մարտերի ժամանակ։

Գարդիանը գրում է, որ սիրիացի կամավորականների ներգրավումը վկայում է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունը վաղուց էր ծրագրել։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •