ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ստամբուլ կատարելիք այցի ընթացքում չի հանդիպելու ոչ մի թուրք պաշտոնյայի հետ, լրագրողների հետ զրույցում հաստատել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները, գրում է Ahval-ը:

Ուղեւորության ընթացքում Պոմպեոն կայցելի յոթ երկիր` Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, ԱՄԷ, Քաթար եւ Սաուդյան Արաբիա:

Պետքարտուղարը պաշտոնական հանդիպումներ կանցկացնի բոլոր վեց երկրներում, սակայն Թուրքիայում պաշտոնական հանդիպում չի սպասվում:

Փոխարենը Պոմպեոն կհանդիպի Նորին Սրբություն Պոլսո Բարդուղիմեոս Ա Պատրիարքին, Թուրքիայում առաքելական նունցիա, արքեպիսկոպոս Պոլ Ռասելի հետ, կայցելի Ռուստեմ փաշայի մզկիթը, ինչպես նաեւ` ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելություն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչների խոսքերով` պետքարտուղարը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կենտրոնանալու է կրոնական հարցերի քննարկման վրա` ընդգծելով մարդու` կրոնի ազատության անքակտելի իրավունքը եւ կրոնական հետապնդումների դեմ պայքարը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •