Մինսկի խմբի համանախագահները չեն ընդունում հարցը պատերազմով լուծելու Բաքվի եւ Թուրքիայի մոտեցումը, նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հաջողելով Արցախում իր ռազմական ներկայության համար Բաքվի ստորագրությունը ստանալու հարցում, Մոսկվան այժմ փորձում է ուժեղացնել իր դիրքերը: Բաքվի վրա Նախիջեւանի սահմանին խոցված ուղղաթիռը «կախելով», երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «հիշեցրեց», որ զինյալները, որոնք տեղափոխվել են Ղարաբաղ, չեն անհետացել:

Դրան զուգահեռ, Մոսկվան պարբերաբար հղումներ է անում Մինսկի խմբի համանախագահությանը, որից մշտապես դժգոհել են Թուրքիան եւ Բաքուն: Նրանք դժգոհում էին, որ խումբը չի լուծում հարցը, իսկ այժմ իրենք լուծել են այն պատերազմով եւ դրա արդյունք եռակողմ հայտարարությամբ:

Կրեմլի խոսնակն արդյոք ակնարկում է Թուրքիային, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ են հարցը պատերազմով լուծելու մոտեցմանը, կարող են դեմ լինել նաեւ պատերազմի արդյունքին եւ դրա հիման վրա ձեւավորված փաստաթղթի հետեւանքներին: Ըստ էության, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այդ մասին խոսել են բաց տեքստով:

Ի՞նչ ռազմավարություն է փորձում իրացնել Ռուսաստանը Ղարաբաղում ռազմական ներկայություն հաստատելուց հետո: Անկարայում ընթացող ռուս-թուրքական բանակցություններն ընդգրկում են Սիրիայի Իդլիբում ու Ղարաբաղում իրավիճակն ու տեղակայման պայմանները, ինչպես հայտարարել են կողմերը, եռակողմ փաստաթղթի վերաբերյալ անորոշությունների եւ իրարամերժ հայտարարությունների պայմաններում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •