• Fri. Apr 23rd, 2021

Ուժային լուծումներ պետք է ստանան, եթե կան ուժեր, որոնք երկիրը կփորձեն տանել այդ ուղղությամբ. Տեսանյութ

Byhttp://Mitk.am

Nov 16, 2020

«Բոլոր կոչերը, որոնք կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել, կկանխվեն: Եվ կարծում եմ, որ վարչապետն ինքն էլ թույլ չի տա, որ հանկարծ երկրում նման իրողություններ զարգանան. վերջապես, մենք Մարտի 1 ենք տեսել»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր հարցերը պետք է քաղաքական լուծումներ ստանան, ոչ թե ուժային. «Ուժային պետք է ստանան, եթե կան ուժեր, որոնք երկիրը կփորձեն տանել ուժային ճանապարհով»:

Անդրանիկ Քոչարյանը անչափ կարևորեց ներքին կայունությունը, «որովհետև մեր վերքերը շատ խորն են, պատերազմի վերքերը շատ երկար մեզ ուղեկցելու են: Եվ մենք բոլորս անելիք ունենք»: