• Fri. Apr 23rd, 2021

Ուղիղ միացում. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանում է պատգամավորների հարցերին

Byhttp://Mitk.am

Nov 16, 2020

Ազգային ժողովում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է մասնակցում, տեղեկացնում են լրատվամիջոցները։ ԱԺ շենքի տարածքը հսկվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսն արդեն կամ վայր են դրել մանդատը կամ դուրս են եկել խմբակցությունից։ Մասնավորապես, երեկ մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց Գայանե Աբրահամյանը, խմբակցությունից դուրս եկավ Թագուհի Թովմասյանը։ Ավելի վաղ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր նաև Վարդան Աթաբեկյանը։ Իսկ պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ կարող է առաջիկայում վայր դնել մանդատը։

Ըստ տեղեկությունների՝ հրաժարական ներկայացնողների թիվը կարող է ավելի մեծ լինել սակայն վարչապետը նրանց սպառնացել է։ Օրերս մամուլում տեղեկություն եղավ, ըստ որի՝ «Փաշինյանն ասել է, որ այս դժվար պահին թիմը լքողները դավաճան են և ստանալու են իրենց արժանի պատիժը»։

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ նախքան պատերազմն էլ հայտնի էր, որ Արցախի 7 շրջանները և նաև Շուշին պետք է հանձնվեին Ադրբեջանին՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։ Ըստ նրա՝ Շուշին հանձնելու պահանջ եղել է ինչպես նախքան պատերազմը, այնպես էլ պատերազմի սկզբնական փուլում։ Շուշիի վերաբերյալ այս տեղեկությունը, ըստ որոշ լուրերի, դժգոհություններ է առաջացրել նաև իշխող թիմի ներսում։