ՀՀ վարչապետն Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելուց առաջ հայտարարեց՝ ցավում է, որ ընդդիմությունը չկա, քանի որ սա լավ առիթ էր, որպեսզի այն բոլոր հարցերը, որոնք հնչեցվում են ամենատարբեր ամբիոններից, ի վերջո պատասխան ստանան:

Փաշինյանը հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կհնչցնի այն բոլոր հարցերը, որոնք կհնչեցվեր նաեւ ընդդիմության կողմից:

Ի դեպ, ԱԺ-ում տեխնիկական խնդիրներ կան: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինչպես գրանցման, այնպես էլ էկրանների խնդիրները պայմանավորված են հայտնի պատճառներով: Նա հավանաբար նկատի ուներ նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ-ում տեղի ունեցած վայրագությունները:

Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նշելով, թե առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»,- նշված է հայտարարության մեջ:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •