Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց: Թեեւ, այստեղ իհարկե վիճակը երկիմաստ է, որովհետեւ վարչապետը ուղիղ չէ, որ հայտարարել է այդ մասին, այլ ի պատասխան կա, թե չկա հարցի, ասել է՝ իր օրակարգում կայունության ապահովումն է:

Արմեն Սարգսյանը խնդիրը դնում է կայունության ապահովման համատեքստում: Հետեւաբար, այստեղ հնարավոր է դիտարկել ոչ միայն հակադրության կոշտացման տարբերակ, այլ հակառակը՝ չափազանց սրված ներքաղաքական անկյունների հնարավոր հարթման եւ իսկապես սահուն, անցնցում հրաժարականի տարբերակը, որ կարող է ծավալվել հեռանալու մեխանիզմի ձեւավորման միջոցով:

Արմեն Սարգսյանը Հայաստանում մի անգամ արդեն ունեցել է վարչապետի անցնցում հեռացման միջնորդական դերակատարություն: Այն ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, իսկ նախագահ Սարգսյանը միջնորդական ջանք էր գործադրում նրա եւ հրապարակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Կհեռացնի՞ Արմեն Սարգսյանը երկրորդ վարչապետին:

Արմեն Սարգսյանը դրսեւորում է իր քաղաքական դերի էական աշխուժացման միտում, չունենալով դե յուրե մեծ լիազորություններ: Հատկանշական է մի պահ՝ Արմեն Սարգսյանը նույն օրը հանդիպել էր Հադրութի տեղահանված բնակիչների հետ, եւ այդ հանդիպման մասին հաղորդագրությունում ուշադրության էր արժանի մի փաստ: Սարգսյանը ափսոսանք էր հայտնել, որ եռակողմ համաձայնությունների գնալով չեն օգտագործվել բանակցելու իր բազմամյա փորձն ու հնարավորությունները:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել դրա մասին: Նախագահ Սարգսյանի աշխուժացման եւս մի հատկանշական եւ ուշադրության արժանի դրվագ կարող է լինել այն, որ նոյեմբերի 15-ին նախագահը Աբու Դաբիում հանդիպել էր Աբու Դաբիի թագաժառանքի, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Հանգամանքը, որ Հայաստանի ներքին ու անվտանգային լարված իրավիճակում նախագահ Սարգսյանն այցելում է Աբու Դաբի եւ հանդիպում թագաժառանգի հետ, խոսում է անշուշտ նպատակի առանձնակիության մասին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •