Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նոյեմբերի 10-ին Կառավարությունում և կառավարական առանձնատանը տեղի ունեցած ավերածություններին և «բացեց փակագծերը»։

«Ամսի 10-ին Գագիկ Ծառուկյանի փեսաները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը համարանիշները հանած թանկարժեք մեքենաներով գիշերը եկել են կառավարության շենք և, ըստ վկաների պնդման, իրենց հետ բերել են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարել են քրեորեն հետապնդելի արարքներ: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ։ Իհարկե, այնտեղ Գագիկ Ծառուկյանի փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- նշեց պատգամավորը:

Նա հիշեց, որ Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, դպրոցներում, հիվանդանոցներում, և ես շատ կցանկանայի, որ կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի լավ կազմակերպված գնային Արցախ`վերականգնելու, որպեսզի երեխաները չմրսեն։

Հարցին, թե նրանք արդյոք խոչընդոտո՞ւմ էին, երբ Հանրային Ռադիոյի շենք էին մտնում, նշեց որ «Մենք հանրային ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել», լրագրողները հիշեցրեցին, որ դուռն են ջարդեն՝ ասաց «Դա ուրիշ դեպք է»։

Նա նշեց, որ օրեր առաջ հատուկ մեքենաներով մարդիկ են բերվել կառավարական առանձնատների շրջակայք` բողոքի ցույց անցկացնելու համար. «Սպրինտերներով մարդիկ բերեցին կառավարության դաչա և իջնող մարդիկ մագլցելով դարպասների վրայով մտան ներս»։

Լրագրողների դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Հայկ Սարգսյանը ինքն է ղեկավարում զինված խմբերի ձևավորման գործընթացը, Սարգսյանը պատասխանեց` լուրն իրականությանը չի համապատասխանում. «Բռնությունը մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը հաճախ մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար։ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր թավիշային գործունեության համար»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 17
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •