ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ռուսական կողմից հստակության են սպասում ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դերի վերաբերյալ:

Այդ մասին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան` ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցություններից հետո:

«Նրանք (Պոմպեոն եւ Լե Դրիանը) մանրամասն խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահող երկրներ (ԵԱՀԿ Մինսկի խմբի), նրանք ընդհանուր կարծիք ունեին, որ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացի համանախագահների դերին՝  ճանաչելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրին հրադադարի: Այն լիարժեք պահպանվում է արդեն  մեկ շաբաթ:

Բայց մենք նաեւ ընդունում ենք, որ կան շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է հստակեցնի՝ օրինակ, թե  համաձայնագրի կետերը, ներառյալ, թե ինչպիսին է Թուրքիայի դերը», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •