Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը երեկ մի շարք արևմտյան երկրների մեղադրել է Լեռնային Ղարաբաղում նորից հակամարտություն հրահրելու մեջ՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով։ Ընդհանրապես, վերջին շրջանում նա շատ է խոսում արտաքին քաղաքական խնդիրների մասին, ինչը սովորաբար հատուկ չէ հատուկ ծառայությունների ղեկավարներին:

Ռուսաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում խոսակցություններ կան, որ հաջորդ տարվա հունվարին իշխանության տրանզիտի շրջանակում Նարիշկինը կարող է փոխարինել ՌԴ ԱԳ երկարամյա նախարար Սերգեյ Լավրովին: Նշվում են մի շարք հանգամանքներ այս վարկածի օգտին: Նախ, Նարիշկինը ուժային է, այն էլ հատուկ ծառայության ղեկավար, իսկ Պուտինի մոդելի հիմքում ուժայիններն են: Բացի այդ, Նարիշկինը Պուտինի անմիջական շրջապատից է եւ կատարում է որոշակի գործառույթներ, որոնք նույնպես բնորոշ են Պուտինի մոդելին: Մասնավորապես, նա գերադասում է խնդիրները լուծել իր վստահելի ներկայացուցիչների միջոցով, իսկ պետական հաստատություններն «ընդհանուր» խնդիրներով պետք է զբաղվեն: Մասնավորապես, Նարիշկինը ներկայում զբաղվում է Բելառուսի եւ Հայաստանի հարցերով:

Ինչ վերաբերում է Լավրովին, նա կարող է նշանակվել ցմահ սենատոր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •