Պատերազմից տուժած Արցախի Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

Երեկ ձեւավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում եւ գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •