«Այսօր ուշագրավ զարգացումներ են եղել, հնչել են կարևոր հայտարարություններ, որոնք, ըստ էության, բանակի և երկրի քաղաքական ղեկավարությանն ուղղված կարևոր իրողություններ են ի հայտ բերում, որոնց ես հակված չեմ հավատալու, որովհետև դա արվել է մի մարդու կողմից, ում ունեցվածքը առանձին քննության առարկա պետք է դառնար»,- այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ակնարկելով ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հնչեցրած տեղեկություններին:

«Այդ մարդիկ, այդ հանցագործները, որոնք Ղարաբաղի բանակն են թալանել, հետո եկել Հայաստանի բանակն են թալանել, հիմա երկրի ռազմական և քաղաքական ղեկավարությանն այնպիսի հանցագործությունների մեջ են մեղադրում, որոնք լրջագույն հետևանքներ պիտի ունենան: Կարծում եմ, որ դրսից ու ներսից հիմա ոռոգվում են տրամադրություններ Հայաստանում ամեն կերպ կայունացող իրավիճակ թույլ չտալու համար:

Բայց մենք հասկանում ենք, որ կան խնդիրներ, և մենք չպիտի պարտակենք այդ խնդիրները, և «պատրոն» դավոների ու օրսիսների գործերը պիտի գան այս խորհրդարան և քննարկվեն: Բայց այդ հանցագործները չէ, որ մեզ պետք է ոտքի հանեն և մղեն ճշմարտությանը նայելու»,- նշեց Բաբաջանյանը՝ կոչ անելով այս օրհասական պահին չափազանց ուշադիր լինել և անհրաժեշտ հասունությամբ մոտենալ ճակատագրական իրողությանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •