ԱՀԿ եվրոպական ստորաբաժանման ղեկավար Հանս Կլուգեն ասել է, որ եվրոպական տարածաշրջանը կազմող 53 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի 15,7 միլիոն դեպք: Ավելին, միայն վերջին ամսվա ընթացքում մայրցամաքում շուրջ 4 միլիոն մարդ հիվանդացել է կորոնավիրուսով:

Եվրոպական երկրների ավելի քան 80%-ում 100 հազար մարդուն բաժին է ընկնում ավելի քան 100 դեպք, ինչի հետևանքով առողջապահական համակարգերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Օրինակ՝ Շվեյցարիայում վերակենդանացման բաժանմունքներն արդեն 100% զբաղված են:

ԱՀԿ-ն նաև հաշվարկել է, որ Եվրոպայում ամեն 17-րդ վայրկյանում մեկ մարդ մահանում է COVID-19 վարակի հետևանքներից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •