Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ խոսել է Ալիեւի հետ, եւ ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են մշակութային եւ կրոնական հուշարձանների պահպանման հարցը։ Ըստ Պուտինի, Ալիեւը խոստացել է պահպանել քրիստոնեական եկեղեցիներն ու այլ հուշարձաններ։

Այսօր հայտնի է դարձել, որ Ալիեւը հերթական բարբարոսությունն է կատարել՝ ոչնչացվել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթները։

Նշենք, որ ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Ռուս մշակութային գործիչները խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար:

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս… խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են եւ կարող են ենթարկվել ոչնչացման, ավերման եւ վանդալիզմի նաև ռազմական գործողությունների ավարտից հետո: Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ամբողջ հեղինակությունն ու լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար… նրանց անհրաժեշտ կարգավիճակ տալու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար», – ասված է բաց նամակում, որն գտնվում է ՌԻԱ Նովոստի- ի տրամադրության տակ:

Մշակույթի գործիչները մտավախություն են հայտնել, որ ղարաբաղյան մշակութային ժառանգությանը կարող է սպասել նույն ողբերգական ճակատագիրը, որն ավելի վաղ հասել էր սիրիական Պալմիրային:

Նամակը, մասնավորապես, ստորագրել են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենձիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և շատ ուրիշներ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •