«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել են Արցախի բնակիչների հարցը:

Բանն այն է, որ այժմ Երևանում և տարբեր մարզերում Արցախից եկած քաղաքացիներ կան. նրանք տարբեր խնդիրներ ունեն, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, ինչի համար էլ իմքայլականները կառավարության են գնացել՝ հասկանալու համար, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ դրանց լուծում տալու համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որին հայրենի օրենսդիրները հարցեր են ուղղել՝ հասկանալու համար, թե ինչպես է նախարարը պատրաստվում այդ հարցերին լուծում տալ: Նախարարն ասել է, որ իրենք ամբողջ իրենց թիմով լծված են այդ աշխատանքները կատարելու համար:

Բաթոյանին ասել են, որ արցախցիների համար այսօր գլխավոր հարցը կեցության հարցն է, որին պետք է շտապ լուծում տալ: Փոխվարչապետը հայտարարել է, որ պետք է օրենսդիրն ու գործադիրը ամեն ինչ շատ արագ անեն, որպեսզի այդ հարցերին լուծում գտնեն»:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •