ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են որոշումներ:

Նախ, որոշվել է հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Բացի այդ, պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով՝ փոխվում է հիմնադրամի գործունեության ուղղությունը:

Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •