Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:

Ովքե՞ր չեն ազատվի աշխատանքից.

Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմենպրես»-ի հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք՝ մամուլում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Թորոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող՝ նշվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •