Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի երեկվա հայտարարություններին, նշեց, որ դրանք պետք է բազմակողմանիորեն և լրիվ ստուգվեն։

«Ամբողջությամբ չեմ դիտել նրա ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել- գնդապետը իրավունք չուներ անելու։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգան»,- նշեց նա։

Խաչատրյանը նաև ասաց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություննները մեծ մասամբ կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել: Նա մասնավորապես նշել էր, որ պատերազմի պարտության պատճառը սխալ ղեկավարումն է եղել. պատերազմի 3-րդ օրը վարչապետի հրամանով կանգնեցվել է լրահամալրումը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •