«Ես չեմ կարծում, որ փողոցային «պայքարը» որևէ արդյունք է տալու, որովհետև դրա հետևում ժողովուրդ չկա։ Դրանք կոնկրետ խմբերի հետևում կանգնած «թիմակիցներ են», որոնք կրկնօրինակում եմ հեղափոխության մեթոդները, ճանապարհ են փակում, բայց դա էլ արդյունք չի տա»,- ասաց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով բնական էր, որ պատերազմից հետ, հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո ներքաղաքական իրավիճակը սրվելու էր, բայց այն, ինչ անում են 16-17 կուսակցությունները՝ բնական չէ. «Նրանք կոնկրետ նպատակ էին դրել հասնելու երկրում անկայունության և իշխանության գրավման, որը նրանց չի հաջողվել»։

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կազմի փոփոխմանը, Մարտիրոսյանը դա բնական համարեց։ Նրա խոսքով փոփոխությունները ոչ միայն իրավիճակ լիցքաթափելու փորձ է, այլև 2.5 տարվա նրանց աշխատանքին ժողովրդի արձագանքը։ «բայց ես կարծում եմ, որ պետք է սահմանափակվենք կառավարության անդամների փոփոխությամբ և ոչ կառավարության ամբողջական հրաժարականով, քանի որ դա հանգեցնելու է երկրի քաոսի, որը ներկա իրավիճակում կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, ընդհուպ՝ ինքնիշխանության ամբողջական կորստի»,-ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով գեներալ Մովսես Հակոբյանի նախօրեին կատարած բացահայտումներին, նկատեց, որ դա խիստ բացասական էր այն առումով, որ հրապարակվել են պետական գաղտնիքներ. «Սա պատվեր է։ Սրանով մեծ կուժով ջուր է լցվում 16 կուսակցությունների ջրաղացին։ Չեմ զարմանա, որ Մովսես Հակոբյանի և 16 կուսակցություններից որևէ մեկի ղեկավարի միջև եղել է համաձայնություն։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում, ո՞ւմ է ծառայում նա ընդհանրապես։ ՀՀ-ի՞ն, այլ պետության, թե՞ կոնկրետ խմբի։ Ես չեմ պատկերացնում հայկական բանակի գեներալի, որը կարող էր իրեն թույլ տալ նման բան»,- ասաց Մարտիրոսյանը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 23
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •