• Fri. Apr 23rd, 2021

ՌԴ ԱԻՆ-ն աջակցում է Արցախի բնակավայրերի վերականգնմանը. շինանյութով մեքենաներն ուղեւորվել են Ստեփանակերտ

Byhttp://Mitk.am

Nov 21, 2020

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ:

Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: