Սպիտակ տանը կայացած ճեպազրույցն ավարտվել է վիճաբանությամբ: ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին հրաժարվել է պատասխանել CNN- ի լրագրող Քեյթլեն Քոլինզի հարցերին:

Նա համարել է, որ հեռուստաընկերության ներկայացուցիչը հատուկ սպասում է ճեպազրույցի ավարտին՝ ուշադրությունն իր թեմայի վրա կենտրոնացնելու համար:

Լրագրողն իր հերթին կշտամբել է մամուլի ծառայության ղեկավարին՝ գրեթե երկու ամիս որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին չպատասխանելու համար: Քոլինզը հիշեցրեց Մաքինենիին, որ նա աշխատում է հարկատուների փողերով և պետք է կատարի իր պարտականությունները: Դիտողություններից մի քանիսը հնչել են արդեն մամուլի քարտուղարի հեռանալուց հետո և ավելի շատ տեսախցիկի համար են աշխատել:

Մաքինենին և Քոլինզը պարբերաբար վիճաբանության մեջ են մտնում: Լրագրողները նշում են, որ Դոնալդ Թրամփի օրոք մամուլի ծառայության աշխատակիցների և լրագրողների բախումները սովորական են դարձել։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •