• Sun. Mar 7th, 2021

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը քաղաքական գործի՞ք է, թե հոգևորական …

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Պարզվում է, այս խառնափնթոր իրավիճակում ՀՀ Սահմանադրությունը խախտում է նաև Հայ Առաքելական եկեղեցին, ավելի ստույգ՝ նրա բարձրաստիճան սպասավորները:

Կիրակի սուրբ Էջմիածնում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում զոհերի հիշատակի եկեղեցական արարողությունից հետո Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի ելույթում էլ կարծես քաղաքական ենթատեքստեր կային, որին իշխանությունները թերևս չարձագանքեցին, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծվի հասարակության շերտերի միջև:

Իսկ գուցե արձագանքեցի՞ն՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելով: Եթե որևէ առիթ կամ պատճառ է հանդիսացել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին անվտանգության մարմիններ հրավիրելու, բայց դա չի կարող առիթ հանդիսանալ բարձրաստիճան հոգևորականի համար անցում կատարելու քաղաքական թատերաբեմ ու լծվելու 16 կուսակցությունների սուրբ գործին: Գուցե իսկապե՞ս այս օրերին Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը սուրբ գործ է համարել երկու ջուխտ մի թաք անդամ ունեցող կուսակցությունների գործը ու անդամությունը կրկնապատկելու միտումով էլ միացե՞լ է նրանց: Իսկ գուցե այդ դեպքում պատասխանատվությա՞ն ենթարկվի ՀՀ Սահմանադրությւոնը խախտելու համար, ըստ որի՝ եկեղեցին և պետությունն անջատ են:

Մի բան էլ, այսօր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է.

Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:

Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:

Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:

Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:

Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:

Էլ Տեր մնաց, տերօրհնած, Ձեզ ավելի կոնկրետ ու ոլորտային խնդիրներ չկա՞ն զբաղվելու համար. աղանդավորական որջեր, եկեղեցական քարոզ, եկեղեցիների ավտոկանգառների 200 դրամներ, հավատացյալ հոտ, զոհերի ու հաշմանդամների ընտանիքների ու հարազատների կարեկցանք …

Եվ վերջապես՝ հարց Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ-ին՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը քաղաքական գործի՞ք է, թե հոգևորական, գուցե՝ ԱԱԾ-ի խորհրդակա՞ն …