• Fri. Apr 23rd, 2021

Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, գրում է ria.ru-ն։

Կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը РБК-ի հետ զրույցում նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը։

Պատերազմից առաջ տարածաշրջանում կոմիտեի առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։

«Մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Մաուրերը հայտարարել էր, որ Կարմիր խաչը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ ուժեղացնել համագործակցությունը: Կազմակերպության նախագահը հավելել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ն ավելացրել է ցուցաբերվող օգնության ծավալները։

Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Այս մասին ըստ Արցախի տեղեկատվական շտբի, տեղեկացնում է ԿԽՄԿ-ն: