• Fri. Apr 23rd, 2021

ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Արցախի Պաշտպանության բանակը հորդորում է համբերատար լինել ԱՀ սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացների նկատմամբ։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել էր նոյեմբերի 23-ին մամուլում շրջանառված այն լուրերին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հարցը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանմանը և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։