• Mon. Mar 8th, 2021

Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխաների

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ Է վերցրել վեց երեխաների: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ուժային կառույցների աղբյուրը:

Նրանք գտնվում են Կոլպինոյի շենքերից մեկի բնակարանում: Գործակալության զրուցակցի խոսքով՝ չարագործը զինված Է կացնով: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ղրիմում, զբոսաշրջային սեզոնին, ոստիկանությանը և հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել չորս ահաբեկչություն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների լավ համակարգված աշխատանքը հնարավորություն տվեց կանխել ահաբեկչական բնույթի ութ հանցագործություն, այդ թվում` չորս ահաբեկչական գործողություն»,- ասել է Պատրուշևը:

Նա հավելել է, որ վերջին ամիսներին անվտանգության ծառայությունները թերակղզում հատուկ ուշադրություն են դարձրել հյուրանոցների անվտանգությանը, իսկ դատախազությունն արձագանքել է շենքերի հակաահաբեկչական անվտանգության ոլորտում խախտումների բոլոր դեպքերին: