• Mon. Mar 8th, 2021

Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը։

Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Լրագրողը հետաքրքվեց՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի նիստին, պատգամավորն ասաց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։

Ազգային ժողովի իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է ԱԺ խորհրդի նիստին ընդունված որոշմանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվել Սահմանադրական դատարան։

«Հարցն ԱԺ խորհրդի առջև բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, որը նաև նախագահում է հանձնաժողովը, երրորդը՝ ԲՀԿ-ի, չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որևէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինևույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որևէ քաղաքական ուժ», ասել է Եղոյանը։