• Fri. Apr 23rd, 2021

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ԼՂ-ում հնարավոր բանաձևի շուրջ

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։ 

Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո։

Ամերիկայի ձայնի աղբյուրը Ֆրանսիայի նախագահականում նշել է, որ Փարիզը պնդում է, որ միջազգային դիտորդություն սահմանվի, որ ապահովվի փախստականների վերադարձն ու օտարերկրացի, հատկապես Սիրիայից կռվողների վերադարձն իրենց երկիր, ինչպես նաև բանակցություններ սկսվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Մենք հասկանում ենք, որ ռուսական կողմը թուրքական կողմի հետ բանակցություններ է վարում հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ուզում», – ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան։