• Mon. Mar 8th, 2021

Տիգրան Խաչատրյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Տիգրան Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Խաչատրյանը նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։