• Fri. Apr 23rd, 2021

Օրակարգում է Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության հարցը, ո՞վ կփոխարինի

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Փաշինյանի օրակարգում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնանկությունը, սակայն չի գտնում թեկնածու։ Այս պաշտոնը ստանձնել առաջարկվել է «Իմ քայլի» մի քանի պատգամավորի, որոնք հրաժարվել են։

Նրանց թվում նշվում է նաեւ նախկին փաստաբան, իշխող ուժի խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Փաստինֆո»-ն հեռախոսակապ հաստատեց պատգամավորի հետ՝ ճշտելու արդյոք իրեն առաջարկվել է նախարարի պաշտոնը, սակայն հարցը լսելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ առողջական խնդիրների պատճառով եւ չի կարող որեւէ հարցի պատասխանել։

Ներկայումս Փաշինյանը փնտրտուքները շարունակում է նաեւ նախկին իշխանության կադրերի շրջանում։