«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն դուրս է գրվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Մեր տեղեկություններով՝ չնայած Արարատ Միրզոյանն արդեն տանն է, բայց դեռևս գտնվում է ապաքինման փուլում. դժվար է քայլում։
Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ արդեն ձեռքի, քթի ու նաև աչքի շրջանում լուրջ վիրահատության է ենթարկվել, և ապաքինման գործընթացը երկարատև է լինելու:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այս գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Առաջիկայում, եթե Միրզոյանն իրեն լավ զգա, խորհրդարան է վերադառնալու իր պարտականությունները կատարելու համար»: