• Sun. Jan 24th, 2021

40 օրվա ընթացքում թաղեցի 150 ընկեր. Չարեքթար գյուղի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը

Այս տարածքը երբեք ադրբեջանցիներինը չի եղել։ Սա Մարտակերտի շրջանն է։ Ինչ-որ մեկը վերցրել է Դադիվանքը և մնացած ամեն ինչ ջնջել է, կարծես դա չի էլ եղել։ Իսկ ես կապացուցեմ, որ այն կա և կլինի։

Այստեղ զինվոր չկա, բոլորը տեղի բնակիչներ են։ Այստեղ չկան նաև ռուս խաղաղապահներ։ Նրանք Գետևանում են՝ այստեղից 15 կմ հեռավորության վրա։

Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը հրաժարվում է լքել հայրական տունը։

«Քիչ այն կողմ իմ հոր գերեզմանն է, հենց դուրս գանք, նրանք պղծելու են։ Ի՞նչ է, ես պետք է ընդունեմ դա, ասեմ, այդպե՞ս էլ պետք է լիներ։ Սա իմ հայրական տունն է, հայրս է այն կառուցել և թող մտածեն նրանք, ովքեր իմ տուն են գալիս, գալիս են ոչ խաղաղությամբ, այլ զենքով… Ես մահապարտ չեմ, պաշտպանում եմ իմ տունը, իմ պատիվը: Ես թքած ունեմ, թե ով ինչ է ստորագրել»,- ռուս բլոգերին ասում է Աշոտ Սարյանը:

Քանի՞ տարեկան ես,- հարցնում է Աշոտը բլոգերին

-24

– Հիշիր ոսկե խոսքերը՝ մեռիր պատվով, մի եղիր վախկոտ։ Մի պտտվիր մեջքով, միևնույն է՝ կկրակեն:

– Հասկանո՞ւմ եք, որ ձեզ կսպանեն։

– Իհարկե հասկանում եմ, ինձ 15 անգամ սպանել են։ Բայց թող իմանան՝ գոնե հինգին ինձ հետ կտանեմ։ Նայեք ինձ ուշադիր, ոտքեր չունեմ, պրոթեզներ են, թոքերիս կեսը չկա, 73 վիրավորում ունեմ, ուր եմ փախչելու: Ով կգա այստեղ, պիտի գնդակահարեմ ու պատվով մեռնեմ։ Ես 40 օրվա ընթացքում թաղեցի 150 ընկեր: Ես չեմ կարող պարզապես վեր կենալ գնալ Երևան, նայել նրանց երեխաների աչքերին և ասել. «կներեք, ես չեմ կարողացել, հանձնել եմ գյուղն ու հեռացել»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •