• Sun. Jan 24th, 2021

Արժանապատվությունը հարգել չեն խնդրում՝ պահանջում են

Վերլուծաբան Պավել Դալլաքյանը ezerk.am-ում գրել է․

Ինչպես են արդար պահանջը խնդրանքի վերածում եւ ինչ նպատակով: Այ, այսպես: «Ադրբեջանից» հայ գերիներին եւ զոհվածներին վերադարձնելու խնդրանքով նախագահ Պուտինին կազմակերպված դիմումների արշավը, կարծում եմ, Լավրովյան ծրագրի «զարդերից» կարեւորագույնն է: Նույնիսկ Շուշիի հանձնումը խամրում է այս ճիզվիտական հնարքի առջեւ, երբ պատկերացնում ենք Բաքվի ոհմակներին քսի տվող պետությանը գթասրտության աղերսով դիմելու խորհուրդը: Մենք Ձեր խաթեր նույնիսկ Ձեր սիրած «զաբավան»՝ բեսմերտնի պոլկը կկազմակերպենք: Խորհուրդը պարզ է. հայեր, ձեր թե կենաց, թե մահվան, թե արժանապատվության բանալին Կրեմլի Սպասկի դարպասի բանալին է: Կենաց ու մահվանը մի կողմ դրած՝ արժանապատվության բանալիները միայն հոժար կամքով են հանձնում: Որպես կանոն նրանք, որոնք այդ շնորհը բեռ են համարում: Անունները՝ բոլորի շուրթերին են:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •