Պատերազմի ընթացքում տեղի ունեցածի, Արցախի հարցում բանակցային գործընթացի նախապատմության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան վերլուծությունն առաջացրել է հանրային բուռն քննարկումների նոր առիթ:
Նիկոլ Փաշինյանը դրանում անդրադարձել է մի շարք դետալների, որոնց ճշմարիտ լինել-չլինելն այժմ վիճարկում են ուժեր, որոնց այս կամ այն դերակատարմանը վերաբերել են այդ դետալները՝ կապված թե՛ պատերազմի օրերի, թե՛ նախորդ տարիների բանակցային գործընթացի հետ:
Օրինակ՝ Տեր-Պետրոսյանը, լինելով ընտրված համարվող նախագահ, ինչո՞ւ է հեռացել 1998-ին, եթե բոլորը պատրաստ էին, նրա իսկ խոսքով, լավագույն տարբերակը ստորագրելու համար: Նա ինքն է խոստովանում, որ կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է եղել և կա, հետևաբար հարց է առաջանում՝ Ռուսաստանը ինչո՞ւ թույլ տվեց, որ կարգավորման պատրաստ Տեր-Պետրոսյանը դառնա ներիշխանական հեղաշրջմամբ իշխանափոխության զոհ: Ասել, թե Ռուսաստանը չուներ բավարար ազդեցություն Հայաստանի իշխանության ներսում այդպիսի բան թույլ չտալու համար՝ կլինի շատ միամիտ և ծիծաղելի: Իսկ ինչո՞ւ չստացվեց Քի Վեստը՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Համաձայնություն, որ տեղի էր ունենում ԱՄՆ հովանու ներքո, որին հավանություն էր տվել Հեյդար Ալիևը: Մտածել, թե Քի Վեստը տապալեց նրա որդի Իլհամը՝ դարձյալ կլինի միամիտ: Ո՞վ էր Իլհամը, որ տապալեր այդպիսի մասշտաբի համաձայնություն առանց արտաքին խոշոր աջակցության: Իսկ ինչո՞ւ տապալվեց Կազանը, երբ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ էր ստորագրել հայտնի պլանը, բայց Ալիևն առաջ է քաշել նոր պահանջներ: Ի՞նչ նոր պահանջներ են եղել դրանք, և ինչո՞ւ Մոսկվան չի կարողացել կանխել այդ պահանջներն ու ապահովել ստորագրություն:
Փոխարենը հայ ժողովրդին այժմ զբաղեցնում են ավելի պարզունակ հարցերով, ինչպես ամբողջ պատմության ընթացքում՝ հերոս կամ դավաճան:
1
1