• Fri. Apr 23rd, 2021

Հրդեհ Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում. հայտարարվել է բարդության «Բիս 1» կանչ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:36-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի տներից մեկում։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: